Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՌԴ էներգետիկայի նախարարը Երևանում

ՌԴ էներգետիկայի նախարարը Երևանում
27.05.2015 | 15:20

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ էներգետիկայի նախարար, ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ Ալեքսանդր Նովակին, որ Երևանում է խորհրդի 47-րդ նիստին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի երևանյան նիստը, որը լավ հնարավորություն է քննարկելու էներգետիկայի ոլորտում նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցերը՝ նկատի առնելով, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերային հարաբերություններում էներգետիկայի ոլորտը կարևոր բաղկացուցիչներից է: Նախարար Ալեքսանդր Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ գոհունակությամբ խոսելով նիստի արդյունավետ աշխատանքի մասին, որի ընթացքում քննարկվել են մասնակից երկրների համար կարևորագույն հարցեր՝ էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի, համակարգերի ինտեգրման, նորմատիվ իրավական փաստաթղթերի մշակման, փորձի փոխանակման վերաբերյալ և այլն:
Հանդիպմանը ՀՀ նախագահը և ՌԴ էներգետիկայի նախարարը քննարկել են էլեկտրաէներգետիկայի, գազի, ատոմային էներգետիկայի բնագավառներում հայ-ռուսական համագործակցության ընթանցքին ու զարգացմանը վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ